24 բան, որ պետք է անել երիտասարդ տարիներին՝ ծերությունն առանց ափսոսանքի դիմավորելու համար
Երիտասարդությունը պայծառ պահերով լեցուն ժամանակ է: Եթե սեր, ապա մինչև կյանքի վերջ, եթե ճամփորդություն, ապա մինչև աշխարհի ծայր: Բայց որոշ մարդիկ կասկածում են, տարակուսում են և ասում են, որ ամեն ինչ առջևում է. «Ես դեռ կերգեմ, կպարեմ, կհրավիրեմ այն աղջկան կամ կժտամ այն տղային, կայցելեմ Հնդկաստան կամ կսովորեմ իսպաներեն»: Բայց ժամանակը չի դանդաղեցնում իր առաջընթացը:
1. Դիմավորեք մայրամուտն անսովոր վայրում:
2. Ճամփորդեք:
3. Ժամանակ գտեք երեխաների համար:
4. Զբաղվեք էքստրեմալ սպորտով:
5. Հաղթահարեք Ձեր վախերը:
6. Անտարբեր մի անցեք նրանց կողքով, ովքեր Ձեր կարիքն ունեն:
7. Իրականացրեք Ձեր ամենաանհավանական նախագծերը:
8. Ցանկացած իրավիճակում գտեք ժամանակ կրթության համար:
9. Մրցեք՝ ավելիին հասնելու համար:
10. Օգտագործեք ցանկացած հնարավորություն՝ վարպետության դասերի մասնակցելու համար:
11. Ընկերների հետ մասնակցեք կառնավալի:
12. Իրականացրեք Ձեր մանկության երազանքը:
13. Պարեք անծանոթ քաղաքի փողոցում:
14. Գտեք Ձեր մեջ համարձակություն՝ ինքներդ Ձեզ հետ մնալու համար:
15. Պայքարեք սիրո համար:
16. Մոլորակը մաքուր պահեք:
17. Հրաժարվեք վնասակար սովորություններից:
18. Դրսևորեք Ձեր ստեղծագործական ընդունակությունները:
19. Ընկերների հետ հավաքվեք խարույկի շուրջը:
20. Ժամանակ անցկացրեք Ձեր տատիկի հետ:
21. Հետևեք բնության երևույթներին, բայց ոչ համացանցի օգնությամբ:
22. Գրանցվեք պարի դասընթացների:
23. Մի վախեցեք պատասխանատվությունից:
24. Հիշեք, որ ամբողջ աշխարհը բաց է Ձեր առջև:
Պատրաստեց Անի Գաբուզյանը