
Վանաձորում 5-ամյա երեխան եռման ջուր է լցրել վրան ու 4 օր անց մահացել. մայրն այդպես էլ չի զանգահարել շտապօգնություն. news.am

Մոտ 20 օր առաջ Վանաձորում 5-ամյա երեխա է մահացել դժբախտ պատահարից: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հաղորդում է, որ 5-ամյա երեխան մահացել է եղբոր հետ խաղալու ընթացքում եռման ջուրը վրան լցնելու հետեւանքով: Դեպքը գրանցվել է օգոստոսի 31-ին:
Մայրը վերադառանալով տուն, տեսել է երեխային այրված վիճակում, սակայն հիվանդանոց չի տեղափոխել, այլ փորձել է ինքնաբուժությամբ զբաղվել: Դեպքից 4 օր անց փոքրիկը մահացել է այդպես էլ չստանալով որեւէ բժշկական միջամտություն:
Լոռու մարզի քննչական բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։