
Սպանություն՝ Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23.30-ին, «Արամյանց» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարություն Աշոտի Գալստյանը (ծնված 1974թ), ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախնական քննության տվյալներով՝ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ