Բաժիններ՝

Օլիմպիական խաղեր. 10-րդ օր

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը լի է հայ մարզիկների մրցելույթներով:

Առավոտյան պայքարի մեջ կմտնեն աթլետները՝ վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը: Տղամարդկանց եռացատկում` որակավորման փուլում, հանդես կգա Լևոն Աղասյանը: Աթլետների մրցումների մեկնարկը տրվում է տեղական ժամանակով` 9:30-ին:

Ավելի ուշ՝ 10:00-ից սկսած` առաջին գոտեմարտը կանցկացնի 85 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը:

Օրվա երկրորդ կեսին՝ 18:00-ին բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմրցի չինացի Հու Ջիանգուանի հետ:

Իսկ ժամը 19:00-ին 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կպայքարի մեդալի համար:

Տեղական ժամանակով` 21:45-ին էլ որակավորման փուլից պայքարը կսկսի արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս