Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը կարծում է, որ միջազգային օլիմպիադաների մեդալակիրներին ուսումը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում պետք է տրամադրվի` անկախ ուսումնական հաստատությունից, որպեսզի աշակերտներն արտերկրում ուսանելու հետ կապված խնդիրներ չունենան:
Հաճախ որովայնի փքվածությունը չի համարվում լուրջ առողջական խնդիր: Սակայն, եթե նման խնդիր ունեք, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրան, քանի որ այն կարող է առաջանալ մի քանի պատճառներով:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:
«Բնույթով ես մաքսիմալիստ եմ: Օլիմպիական կրեդոն այն մասին, որ գլխավորը մասնակցությունն է, ինձ համար չէ: Եթե մասնակցում ես մրցաշարին, նշանակում է՝ պետք է բարձր նպատակներ դնես: Ի վերջո, հաղթելու շանս միշտ կա»:
Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Էդգար Վարդանյանը վերջին 3 տարում արժանացել է 9 մեդալի՝ ֆիզիկա եւ աստղագիտություն առարկաներից: Նա այս տարվա միակ ոսկե մեդալակիրն է:
Լ. Մարտիրոսյանի կողմից վարվող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ջրավազան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհամերձ մետաղյա արգելապատնեշին և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի ուղևոր Ս.Պեպանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր Ռ.Թաթոյանը և վարորդ Լ.Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Սիրիայի Հասիչե շրջանում ապրող հայ ընտանիքները փորձում են մնալ ապահով վայրերում եւ հաղթահարել ռազմական բախումների հետեւանքով առաջացած դժվարությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմի կ Պողիկյանը:
«Բոլորն ուզում են տեսնել Քոնորի և Նեյթի երրորդ մենամարտը: Իհարկե, այդ մարտը պետք է կայանա, բոլորը դրանում հետաքրքրված են՝ և UFC-ն, և երկրպագուները, և իրենք՝ մարտիկները: Բայց այն ավելի ուշ կկայանա:
«Վերջին տարիներին տնտեսական ակտիվության նման աճ պարբերաբար է գրանցվում, բայց հաշվի առնելով, որ այդ մակարդակի աճը որևէ էական ազդեցություն չի թողնում տնտեսության զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա, ապա կարելի է ասել, որ սա այդքան էլ լուրջ ազդեցություն չի կարող թողնել, քանի որ պետք է այդ ցուցանիշին նայել ոչ միան տոկոսային արտահայտությամբ, այլ նաև փորձել վերածել բացարձակ թվի»:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ-մարտավարական վարժանքները «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:
Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրությունների հետ կապված՝ Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջիկա օրերին հանդես կգա ծրագրային ելույթով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:
Կոնսուլտատիվ կոմիտեի նախագահ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային համագործակցության նախարար Մուքայ Քադիրկուլովի խոսքով՝ «հրահանգը պետք է տրանսպորտային վերահսկողության միատեսակ իրականացում ապահովի Միության ամբողջ մաքսային սահմանին»:
Անկարայում այսօր հրավիրված Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնաթող անել 586 գնդապետի, հայտնում է թուրթական TRT Haber հեռուստաալիքը:
Մի քանի տասնյակ հանքափոր, որոնք աշխատել են Ռոստովի մարզի սնանկության վիճակում գտնվող «Քինգքոուլ» ընկերության ձեռնարկություններում, հացադուլ են սկսել ամիսներ շարունակ աշխատավարձեր չստանալու պատճառով:
Եգիպտա-թուրքական հարաբերությունների կարգավորումը պահանջում է Թուրքիայի կողմից մի քանի պայմանի իրականացում, այդ թվում` եգիպտացիների կամարտահայտման հարգում և չմիջամտել երկրի ներքին գործերին, հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը:
Օրինագծի նպատակն է խթանել տեղական ավտոարդյունաբերությունը
Նվազագույնը 2 թուրք զինծառայող է սպանվել այսօր Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Վրաստանում ձերբակալված 7 ծայրահեղականներից 3-ը, որոնք մեղադրվում են Վրաստանում Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղը պայթեցնելու նախապատրաստության մեջ, վահաբականության հետևորդներ են, լրագրողներին այսօր հայտնել է փաստաբան Մայա Չրելաշվիլին:
Օգոստոսի 6-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Դիլիջան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Շամախյան թաղամասում իր քրոջ տեգրը կրակել է իր քրոջ վրա:
Սիրիական բանակն ու քրդերը պայմանավորվել են զինադադար կնքել Էլ-Հասեքե քաղաքում, հայտնում է Reuters-ը:
Թյուրքալեզու երկրները որոշել են ստեղծել ընդհանուր հեռուստատեսություն, որը ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, կոչվելու է International Turkish news channel:
Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում խորհրդատվությունների նպատակով Ավստրիայից Թուրքիայի դեսպանին հետ կանչելու փաստը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտայնը:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Թայլոր Բլեքեթը կշարունակի կարիերան Չեմպիոնշիփում: «Ռեդինգը» հայտարարել է 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին: Ինչպես տեղեկացնում է «Ռեդինգի» պաշտոնական կայքը, պաշտպանը ստորագրել է պայմանագիր, որը նախատեսված է 3 տարվա համար:
Պերմյակովին պետությունը կարող է որոշել պահպանել ու կորոշի պահպանել՝ որպես սիմվոլ, որպես հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշ։ Որովհետև Պերմակյովը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ արել է այն, ինչ արել և անում է Ռուսաստանը Հայաստանի հետ։
Այս ամառվա ընթացքում Երևանի որոշ դպրոցներում, որտեղ որպես փոխտնօրեն աշխատում են նախկին տնօրենները, քաղաքապետարանն առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել:
Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրասիական միությանը, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Daily Sabah-ին տված հարցազրույցում:
Զինված խմբի որոշ անդամների փաստաբանների կողմից այսօր կրկին հասարակությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձն է արվել:
Այցի շրջանակներում առաջին հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոսի 24-ին, նա կանցկացնի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանի հետ, ապա կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըըմի հետ:
Հազարից ավելի զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա են գործի դրվելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի «Անխախտ բարեկամություն-2016» համատեղ վարժանքներում, որոնք օգոստոսի 23-ին մեկնարկում են Բելառուսում: