
Ազատվեք որովայնի փքվածությունից

Հաճախ որովայնի փքվածությունը չի համարվում լուրջ առողջական խնդիր: Սակայն, եթե նման խնդիր ունեք, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրան, քանի որ այն կարող է առաջանալ մի քանի պատճառներով:
- Ուտելու ընթացքում օդի կլման արդյունքում
- Որովայնում հեղուկի կուտակման արդյունքում
- Աղիքային գազերից
- Հաստ աղու բորբոքման դեպքում
- Ձվարանների միոմայի արդյունքում
- Նախադաշտանային նախանշանների դեպքում (пмс)
- Միոմայի արդյունքում
- Քաշի ավելացման դեպքում
Ձեզ ենք ներկայացնում բնական միջոց, որը կօգնի ազատվել որովայնի փքվածությունից
Բաղադրություն
- Մեկ բաժակ ջուր
- 2 թ/գ խնձորի քացախ
Մեկ բաժակ ջրի մեջ լուծեք քացախը, խառնեք: Ամեն առավոտ՝ նախաճաշից 20 րոպե առաջ, խմեք այս խառնուրդը:
Խնձորի քացախը լավացնում է մարսողությունը, ինչպես նաև նպաստում է նիհարել: Սա հրաշալի միջոց է բոլոր նրանց համար, ովքեր դիետա են պահում:
Որովայնի փվածությունը կարող եք կանխարգելել անանուխի թեյի, կոճապղպեղի, արքայախնձորի, մաղադանոսի և յոգուրտի միջոցով:
Խուսափեք աղի, յուղոտ կերակուրների, գազավորված ըմպելիքների, քաղցրավենիքի և ալկոհոլի օգտագործումից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը