
Թուրքիայում շուրջ 600 գնդապետ է պաշտոնաթող արվել

Անկարայում այսօր հրավիրված Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնաթող անել 586 գնդապետի, հայտնում է թուրթական TRT Haber հեռուստաալիքը:
Հաղորդվում է նաև, որ ևս 2 տարով երկարաձգվել է 434 գնդապետի ծառայության ժամկետը:
Հեռուստաալիքի տեղեկություններով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի որոշումը: Այդ որոշումը պետք է ուժի մեջ մտնի օգոստոսի 30-ին:
Նիստը նախագահել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Սա Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի երկրորդ նիստն էր երկրում ռազմական հեղաշրջումից ի վեր: