Հայտնի է դարձել Բայդենի Թուրքիա այցի ծրագիրը

Հայտարարվել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի` Թուրքիա կատարելիք այցի ծրագիրը:

Այցի շրջանակներում առաջին հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոսի 24-ին, նա կանցկացնի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանի հետ, ապա կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըըմի հետ:

Պլանավորվում են նաև Բայդենի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է թուրքական Haberturk թերթը:

Ինչպես սպասվում է, քննարկումների գլխավոր թեման լինելու է թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031