Բաժիններ՝

«Հիմա մենք չունենք հավաքական, պետք է նորը ստեղծել». Ստանիսլավ Չերչեսով

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պատմել է թիմի խնդիրների մասին:

«Բնույթով ես մաքսիմալիստ եմ: Օլիմպիական կրեդոն այն մասին, որ գլխավորը մասնակցությունն է, ինձ համար չէ: Եթե մասնակցում ես մրցաշարին, նշանակում է՝ պետք է բարձր նպատակներ դնես: Ի վերջո, հաղթելու շանս միշտ կա:

Այլ հարց է, որ մենք հիմա չունենք թիմ, որպես այդպիսին: Մեր առաջին դժվարությունը նոր թիմ ստեղծելն է և առաջին ստուգողական խաղերին նախապատրաստվելը: Իսկ հետո կսկսենք մտածել խնդիրների մասին»,- Չերչեսովին է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Չերչեսովը գլխավորեց Ռուսաստանի հավաքականը Եվրո-2016-ից հետո՝ այդ պաշտոնում փոխարինելով Լեոնիդ Սլուցկուն:

Կարդացեք նաև

2015-16թթ. մրցաշրջանում Չերչեսովը «Լեգիայի» հետ հաղթել է Լեհաստանի առաջնությունը և գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031