Բաժիններ՝

«Երրորդ մենամարտը Մաքգրեգորի և Դիասի միջև կկայանա, բայց ավելի ուշ». UFC-ի նախագահ

«Բոլորն ուզում են տեսնել Քոնորի և Նեյթի երրորդ մենամարտը: Իհարկե, այդ մարտը պետք է կայանա, բոլորը դրանում հետաքրքրված են՝ և UFC-ն, և երկրպագուները, և իրենք՝ մարտիկները: Բայց այն ավելի ուշ կկայանա:

Քոնորը կիսամիջին քաշային կարգում UFC-ի չեմպիոնական տիտղոսի կրողն է, և ինքը պետք է որոշի՝ ինչ անել. պաշտպանե՞լ տիտղոսը, թե՞ վերջնականապես տեղափոխվել այլ քաշային կարգ»,- Դեյնի Ուայթի խոսքերն է մեջբերում CBS-ը:

Մաքգրեգորի և Դիասի միջև առաջին մենամարտը տեղի ունեցավ մարտին: Նեյթը հաղթանակի հասավ՝ կատարելով խեղդող հնարք:

Շաբաթ Մաքգրեգորը ռևանշի հասավ՝ հաղթելով մրցավարների որոշմամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031