Թյուրքալեզու երկրները որոշել են ստեղծել ընդհանուր հեռուստատեսություն

Թյուրքալեզու երկրները որոշել են ստեղծել ընդհանուր հեռուստատեսություն, որը ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, կոչվելու է International Turkish news channel:

Այս մասին հայտարարել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովը:

«Քաղաքական որոշում է կայացվել ընդհանուր հեռուստատեսության ստեղծման վերաբերյալ: Այն բանից հետո, ինչ նավթի գներն ընկան, ղազախական կողմը խնդրեց սառեցնել այդ գործընթացը որոշ ժամանակով:

Դեռ վերջնականապես որոշված չէ, թե որտեղ է գտնվելու հեռուստատեսությունը: Դա կարող է լինել Ադրբեջանը, Թուրքիան կամ Ղազախստանը»,- ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031