Բաժիններ՝

Ռուսները գույքահարկից ազատում են տեղական արտադրության մեքենաները

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հավանությանը շուտով կներկայացվի մի օրինագիծ, որի նպատակն է խթանել տեղական ավտոարդյունաբերությունը։

Օրենքի նախագծի համաձայն՝ 2017 թվականի հունվարի մեկից կազմակերպությունները կազատվեն տեղական ավտոմեքենաների համար գույքահարկ վճարելու պարտականությունից։

Օրենքը գործելու է 2013 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված և հաշվառված մեքենաների համար։

Փաստաթուղթը օգոստոսի 18-ի նիստում արժանացել է կառավարության հավանությանը։ Մեդվեդևի խոսքով, այս օրինագիծը կնպաստի, որպեսզի ռուսաստանյան ընկերությունները թարմացնեն իրենց ավտոպարկը, ինչպես նաև կմեծացնի պահանջարկը ռուսաստանյան արտադրության մեքենաների նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031