ԵՏՄ-ում կներդրվի տրանսպորտային վերահսկողության միասնական համակարգ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային սահմանի վերահսկող մարմինների փոխգործակցության կոնսուլտատիվ կոմիտեն օգոստոսի 22-ին Մոսկվայում  հավանություն է տվել եվրասիական «հնգյակի» երկրների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսված հրահանգին, որոնք ավտոմոբիլային (խառը) անցակետերի տրանսպորտային վերահսկողություն են իրականացնում, տեղեկացնում է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը:

Կոնսուլտատիվ կոմիտեի նախագահ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային համագործակցության նախարար Մուքայ Քադիրկուլովի խոսքով՝ «հրահանգը պետք է տրանսպորտային վերահսկողության միատեսակ իրականացում ապահովի Միության ամբողջ մաքսային սահմանին»:

Նաեւ Կոնսուլտատիվ կոմիտեի 10-րդ նիստի ընթացքում քննարկվել է այն հանձնարարականի մշակումը, որը պետք է մերձեցնի ԵԱՏՄ-ի երկրների մոտեցումները Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների եւ կենդանիների բացթողումն ավտոմոբիլային (խառը) անցակետերում կազմակերպելու գործում:

Կոնսուլտատիվ կոմիտեն միաձայն հավանություն է տվել Միության տարածք ներկրվող ապրանքների եւ փոխադրամիջոցների վերաբերյալ նախնական իրազեկման ինստիտուտի զարգացման նպատակով փորձագիտական խմբի ստեղծմանը: Կոմիտեի նիստում նաեւ քննարկվել են անցակետերում վերահսկող մարմինների փոխգործակցության կատարելագործման մի շարք այլ կարեւոր հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031