«Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵՏՄ-ին». Թուրքիայի էկոնոմիկայի նախարար
Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրասիական միությանը, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Daily Sabah-ին տված հարցազրույցում:
«Մինչև 2015թ. նոյեմբերի 24-ը ռուսական ինքնաթիռի ոչնչացումը բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ: ՌԴ նախագահի` Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ մենք շրջանակային համաձայնագիր ենք ստորագրել Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ՌԴ էկոնոմիկայի նախարարի հետ: Ներկայումս մենք վերսկսել ենք բանակցությունները և ցանկանում ենք դրանք որքան հնարավոր է արագ ավարտել»,- ասել է Զեյբեքչին:
Նրա խոսքով` Ազատ առևտրի գոտին ներառելու է ծառայությունների և ներդրումների ոլորտի առաջին սեկտորը: Հետագայում կողմերը ծրագրում են ներառել արդյունաբերական արտադրություն, մասնավորապես գյուղատնտեսական ոլորտը:
«Ռուսաստանը գլխավորում է Եվրասիական մաքսային միությունը, որտեղ ներառված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ադրբեջանն ու Հայաստանը: Իհարկե, մենք ցանկանում ենք միանալ Եվրասիական տնտեսական միությանը, սակայն առանց ԵՄ-ին անդամակցելու գործընթացին վնաս հասցնելու»,- հայտարարել է Զեյբեքչին: