Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բավարիայի Անսբախ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Քիչ հետո Երևանի Խորենացի փողոցում կմեկնարկի «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի աջակիցների և համախոհների հրավիրած հանրահավաքը:
Այս կամ այն դիետան պահելու ժամանակ կարևոր է հետևել սննդակարգում ընդգրկված սննդամթերքին և խմիչքներին:
Խորենացի փողոցը՝ լուսանկարներում:
«Պետք է իրական փաստաթղթերը դիտարկել: Իսկ ադրբեջանական, հայկական մամուլը հիմնվում է մտացածին տվյալների վրա՝ «Լավրովի պլան», հինգ շրջանների վերադարձ… սա չի հաստատվում ոչ մի իրական փաստով: Ուստի, քննարկելն անիմաստ է»:
Խաղի 6-րդ րոպեին Ժան-Կևին Օգուստենը եռագույնների կազմում դարձավ առաջին գոլի հեղինակը:
Հարցին, թե՝ փոխզիջումն ի՞նչ հարցերի շուրջ է նա պատկերացնում, հաշվի առնելով կողմերի՝ իշխանության և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների, արմատական դիրքորոշումները, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ պետք է երաշխիքներ լինեն, որ երկրում իրավիճակ է փոխվելու:
Թուրքական պետական Turkish Airlines ավիաընկերությունն աշխատանքից ազատել է 211 աշխատակցի, որոնք կասկածվում են ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ, հայտնում է BBC-ն:
Լրահոսում տեղեկատվություն է տարածվել, թե զինված խմբի անդամներին զանգելու փորձի ժամանակ ճշտել են, որ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ:
Հուլիսի 21-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.40-ին, Երևանի Զաքյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, որի ժամանակ ինքը գտնվել է տաքսի ավտոմեքենայի սրահում, որպես ուղևոր:
Բավարիայի ՆԳՆ ղեկավար Իոահիմ Հերմանը հայտարարել է, թե գերմանական Անսբախ քաղաքում պայթյունը եղել է ահաբեկչական հարձակում, հայտնում է Reuters գործակալությունը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:
Իրականում «ԱՐՈՒՍ» համակարգի ստեղծումը ՀՀ ԿԲ և ՀՀ առևտրային բանկերի համատեղ մտահաղացման արդյունք է
Ամփոփելով կառավարության ղեկավարը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում շարունակվում է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ առողջապահության նախարարությունը և առողջապահական ողջ համակարգը հուլիսի 17-ից ի վեր մշտապես պատրաստակամ են եղել և արել են ամեն հնարավորը, այսօր էլ շարունակում են մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բուժօգնության կարիք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։
Օրերս ձերբակալված Անի Նավասարդյանը քիչ առաջ ազատ է արկավել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը` նշելով, որ Անի Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հրամայել է ուժեղացնել օդանավակայանների և կայարանների հսկողությունը Մյունխենի հրաձգությունից և Անսբախում պայթյուններից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Ես արագ լուծումներ չեմ տեսնում, եթե խոսքն արդեն ոչ թե խնդիրների, այլ գործող անձանց մասին է: Նախագահը և ամենավերևի վերնախավը, իշխանավորներն ու ապստամբները, երեքն էլ չեն ուզենա գնալ կամավոր զոհաբերության: Եվ դա ինձ հիշեցնում է պարսկական առակն առյուծի, աղվեսի և գոմեշի մասին, երբ սով է ընկնում, ու որոշում են, թե երեքից ում պետք է ուտեն:
Շոտլանդիան ծրագրում է սկսել Մեծ Բրիտանիայից դուրս գալու նախապատրաստական աշխատանքներն այն դեպքում, եթե իր շահերը հաշվի չառնվեն Brexit-ի հարցով, այսօր հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը:
Համացանցում ապատեղեկատվություն է տարածվել, թե Սևանի ոստիկանությունը հրաժարվել է կատարել ծառայողական պարտականությունները:
Ինչպես հայտնի է, վերջին օրերին կրկին արգելափակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսահամարները:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության նախագծի շրջանակում՝ վրացական հատվածի շինարարության համար, հատկացրել է 611.5 միլիոն դոլար (2016թ. հուլիսի 2-ի դրությամբ), հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով SOFAZ-ի հայտարարությանը:
Ընկերներ, ինչպես գիտեք, Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանը: Նա մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ և, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ՀՀ տվյալ քաղաքացին փախել էր Ադրբեջան: Սակայն հենց նրա և ադրբեջանական մամուլի կողմից մշտապես տեղեկատվություն է տարածվում, իբրև թե նա ուղարկվել է Ուկրաինա:
Ահաբեկչությունն այն է, որ եթե օրինակ շենք են պայթեցնում, մարդիկ են սպանում՝ ի նշան ահաբեկչական ակտի և պարտավորեցնում պետական մարմիններին որոշակի գործողություններ կատարել:
Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստը կիսափակ ռեժիմի պայմաններում քննարկել է Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտնում է ադրբեջանական Contact. az կայքը:
Երեք ժամ առաջ հայտնել էինք, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երևան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: Դրանից 10 րոպե չանցած նկատվել էր երկրորդ ուղղաթիռը:
Անկարայում սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի ընդդիմության ղեկավարների հետ հանդիպումը, հայտնում է «Հուրիեթը»: