Ջրիկ «ռումբ»՝ նիհարելու համար
Այս կամ այն դիետան պահելու ժամանակ կարևոր է հետևել սննդակարգում ընդգրկված սննդամթերքին և խմիչքներին: Կան ըմպելիքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Ձեզ ենք առաջարկում մի ըմպելիք, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Կոճապղպեղի հյութը դեռ վաղուց Արևելքի գեղեցկուհիների սննդակարգի մի մասն է կազմում։
Բաղադրություն
• 4-5 սմ կոճապղպեղ
• 2/3 ճյուղ թարմ անանուխ
• 1 գրեյպֆրուտ
• 1 ճ/գ մեղր
• 500 մլ ջուր
• դարչին
• հիլ
Կոճապղպեղն ու անանուխը մանր կտրատեք, ավելացրեք հիլն ու դարչինը, ապա վրան եռացրած ջուր լցրեք։ Թողեք խառնուրդը թրմվի 30 րոպե։ Երբ սառչի, քամեք և 1 գրեյպֆրուտի հյութ ավելացրեք։ Մեկ շաբաթվա ընթացքում ճաշից և ընթրիքից առաջ 200 մլ չափաքանակով խմեք այս հյութից։ Ապա 7 օր դադար տվեք և կրկնեք կուրսը։
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը