Բաժիններ՝

«Ենթադրենք՝ Սէֆիլյանին ազատ արձակեցին, հետո ի՞նչ է լինելու». Աղասի Ենոքյան

«Երբ Լավրովն ու Ալիևը Բաքվում խոսեցին այն մասին, որ իրենք մոտ են խնդրի կարգավորմանը առավել, քան երբևէ, Հայաստանից ոչ մի ձայն չհնչեց, ու Հայաստանի հետ քննարկումներ չէին գնացել: Այսինքն՝ նրանք իրենց պատկերացումներն ունեին, թե Հայաստանն ինչ վիճակում է հայտնվելու, որպեսզի կարողանան իրագործել իրենց այս պլանը: Այս գործողություններով Հայաստանը հայտնվեց չափազանց աննախանձելի իրավիճակում, Սերժ Սարգսյանը կտրուկ թուլացավ ու հնարավոր է՝ այլևս չկարողանա դիմագրավել Լավրովի և Ալիևի ճնշումներին:

Այս սրված իրավիճակում Սերժ Սարգսյանը գնաց Արցախ. այսինքն՝ սա ունի արցախյան բաղադրիչը: Այնպես որ, այս քայլի մեջ ես տեսնում եմ նաև արտաքին վեկտոր»,-այսօրվա քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը՝ նկատելով, որ այս քայլն ունի նաև ներքին շատ լուրջ բաղադրիչ.

«Այն, որ Հայաստանի քաղաքական դաշտն ամայացվեց, այն, որ Հայաստանում այլևս չմնաց ընդդիմադիր քաղաքական ուժ, կարծես թե բոլորի համար ակնհայտ է: Իսկ եթե դու չունես սահմանադրական ճանապարհով փոփոխություններ անելու հնարավորություն, մնում է հակասահմանադրական այս տեռորիստական գործողությունը, և այդ անհեթեթ մոտեցումը, թե կարող են մարդիկ նրանց կոչերին արձագանքել»:

Նա նկատեց՝ մինչև հիմա պետական բարձր պաշտոնյաներից միայն կաթողիկոսն է արձագանքել է այս իրավիճակին. «Չի եղել ոչ նախագահի արձագանք, ոչ վարչապետի արձագանք, քաղաքական կուսակցություններից շատ քչերն են, որ գնահատական են տվել ստեղծված իրավիճակին: Սա ևս խոսում է այն մասին, որ այսօր մենք չունենք քաղաքական դաշտ»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով զինված խմբավորման պահանջներին, նշեց, որ դրանք քաղաքական չեն. «Ժիրայր Սէֆիլյանին ազատելու պահանջը անհեթեթ պահանջ է: Ենթադրենք՝ Սէֆիլյանին ազատ արձակեցին, հետո ի՞նչ է լինելու: Սրանք բաց կթողնեն պատանդներին, նորից կբռնեն Սէֆիլյանին: Այսինքն՝ այստեղ ես տրամաբանական բան չեմ տեսնում: Ասելու բան չունենալով՝ երկու անձի հետ կապված(Սէֆիլյանի ազատ արձակում, Սերժ Սարգսյանի հրաժարական-Ռ.Մ.) հարցեր են առաջ քաշում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս