Քրքումի կողմնակի ազդեցությունը

Շատերը գիտեն քրքումի օգտակար հատկանիշների մասին: Այն գիտականորեն ապացուցված բուժարար միջոց է, որը դարձել է այլընտրանքային բժշկության անբաժանելի մասը: Այնուամենայնիվ, քրքումը կարող է որոշակի առողջական խնդիրներ առաջացնել, հատկապես՝ որոշ դեղամիջոցների հետ համատեղելիս:

Քրքումի մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում: Սա բնական համեմունք է, որը մեզ է հասել հարավային Ասիայից: Այն պարունակում է հզոր ակտիվ բաղադրիչ՝ կուրկումին, որի շնորհիվ էլ քրքումն այդքան օգտակար է:

Չնայած այն փաստին, որ քրքումը բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունի, այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ այն օգտագործելիս պետք է զգույշ լինել, քանի որ կան մի շարք դեղամիջոցներ, որոնց հետ չի կարելի խառնել քրքումը:

Հետաքրքիրն այն է, որ քրքումի բաղադրության մեջ մտնող օգտակար տարրերն են, որ այն վտանգավոր են դարձնում: Օրինակ, եթե արյունը խտացնող դեղամիջոցներ եք օգտագործում, ապա քրքումի հակաթրոմբոտիկ հատկանիշը կարող է վտանգավոր լինել:

Կարդացեք նաև

Քրքումը կարող է նաև վտանգավոր լինել ստամոքսի թթվայնության դեմ պայքարող դեղամիջոցների հետ համադրած:

Շաքարախտով տառապող անձանց նույնպես խորհուրդ է տրվում իրենց սննդակարգից հանել քրքումը: Քրքումը բարձրացնում է շաքարախտի դեղամիջոցների ազդեցությունը՝ բարձրացնելով հիպոգլիցեմիայի ռիսկը:

Եվ վերջապես, քրքումը հզոր ալերգեն է, որը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, օրինակ՝ ցան, քոր, շնչառության վատացում:

Ամեն դեպքում, եթե այլ տեսակի դեղամիջոցներ եք ընդունում, քրքում օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս