Քրքումի թեյ լյարդի համար
Լյարդն ամենակարևոր օրգաններից մեկն է, քանի որ դրա աշխատանքից է կախված ամբողջ օրգանիզմը: healthyfoodhouse.com-ը ձեզ է ներկայացնում լյարդը մաքրող միջոց, որը պետք է անբաժան լինի ձեր սննդակարգից:
Ժամանակ առ ժամանակ մեր օրգանիզմում տոքսիններ են կուտակվում, որոնք խաթարում են օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը: Այս տոքսինների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ուժեղ և առողջ լյարդ ունենալ:
Առաջարկված բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը քրքումն է, որն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ:
Քրքումի (Куркума, Cúrcuma) թեյի օգտակարությունը
Քրքումի այս հրաշալի ըմպելիքը կմաքրի լյարդն ու կլավացնի դրա աշխատանքը: Թեյի յուրաքանչյուր բաղադրիչ հայտնի է բոլորին, դրանք կարող եք գտնել առողջ սննդի ցուցակներում:
Ի՞նչ է անում թեյը
- Լավացնում է արյան շրջանառությունը
- Մաքրում է արյունը
- Օգնում է օրգանիզմին յուրացնել սննդարար տարրերը
- Պայքարում է մրսածության դեմ
- Նվազեցնում է վատ խոլեստերինը
- Լավացնում է իմունիտետը
- Մաքրում է օրգանիզմը
- Օրգանիզմին էներգիա է տալիս
- Ունի հակաբորբոքային ազդեցություն
- Լավացնում է բիլիռուբինի արտազատումը
- Կանխարգելում է անոթային խցանումները
Քրքումի թեյի բաղադրությունը
- 2թ/գ քրքում
- 1-2,5 թ/գ դարչին
- 2 թ/գ կոճապղպեղ
- 5 բաժակ կոկոսի կաթ
- Մի պտղունց սև պղպեղ
- 2 թ/գ մեղր
- Մի փոքր վանիլ
- Եռացրած ջուր
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ կիսով չափ եռացրած ջուր լցրեք և ավելացրեք քրքումն ու կոճապղպեղը (имбирь): Կաթսան ծածկեք և թողեք մնա 10-15րոպե: Ապա ավելացրեք դարչինը, սև պղպեղը, վանիլն ու մեղրը, ապա՝ կոկոսի կաթը: Լավ խառնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը