Երկար տարիներ ի վեր առաջին անգամ 2016 թվականին կաճեն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը: Այս մասին The Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակը հայտնի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանն է՝ Չուբարը (1923-2009): Չուբարյանը հեղինակ է դիմաքանդակների, արձանների, մոնումենտալ գործերի:
Բեռլինում մայիսի 31-ին սկսվել Է Եվրակազմակերպության՝ ահաբեկչության հակազդման հարցերին նվիրված երկօրյա խորհրդաժողովը, միջոցառման մասնակիցները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի եւ դրա կանխման եղանակները:
2016թ. Մայիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ներքին Պտղնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեի բնակիչ Թեմուր Մարգարյանի դին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ի պետություններին հրավիրել Է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրին:
Հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը դեռ չի հստակեցվում: 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն անդրադառնալով այն հարցին, թե մասնակցելո՞ւ է արդյոք ՀՀ նախագահը գագաթաժողովին, ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցերի մասին նախապես տեղեկացնում են:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և հետագա ընթացքում մեր բոլոր այն քաղաքացիներն ովքեր կամավորագրվել են հայրենիքի պաշտպանության գործին գտնվում են իշխանությունների ամենօրյա ուշադրության ներքո:
Ռուսաստանի Դաշնության Կասպյան եւ Սեւծովյան նավատորմերի նավերի ծովային ռազմերթերի ինտենսիվությունը 1,7 անգամ մեծացել է:
«Ընկերությունը պատրաստ է կանգնել ներդրողների կողքին, եթե լինի համապատասխան առաջարկ, որը կբերի գազի ծավալի կտրուկ ավելացման: Հատուկ վերաբերմունք կցուցաբերենք»:
«Այն, ինչ ասաց Արծվիկ Մինասյանը, ինձ որևէ օպտիմիզմ չի ներշնչում, այն իմաստով, որ, թեև նա նշեց մի ոլորտ, բայց երբ դու բացում ես մի փոքր սողանցք, կարող է՝ վաղը-մյուս օրն այլ ոլորտներ էլ հայտարարեն, որ՝ եկեք մոնոպոլիա հռչակենք»։
Հայաստանի նման երկրներում նման կառույցի անհրաժեշտությունը կա. «Միայն այդ գործով զբաղվող ու հաստիքային կառույց Հայաստանում դեռևս չի ստեղծվել: Անցած տարվա փետրվարի որոշմամբ մեզ մոտ կառույցի կառուցվածքը փոխվեց, բայց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերաբերյալ շատ լուրջ կասկածներ ունեմ։ Անմեղության կանխավարկածն ինձ թույլ չի տալիս ասել` տապալվելու է, բայց առայժմ մեծ ոգևորություն չեմ ապրում»:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է 3 անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային օդուժի երիտասարդ օդաչուներն սկսել են կատարելագործել լեռնային-ժայռոտ տեղանքում ուղղաթիռների վայրԷջքներն ու վերթիռները:
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ԱՄՆ-ի մարտական կորուստները, սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից՝ Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչական գրոհի օրվանից, կազմել են ավելի քան 5 հազար մարդ:
Մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը Ադրբեջանը միջազգային եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր է ստորագրել: Այդ պայմանագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունը՝ Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու նպատակով Ժիրայր Սէֆիլյանին բանակցություններ վարելու լիազորություններ տալու վերաբերյալ:
«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից: Այս մասին հաղորդում է Բունդեսթագի պաշտոնական կայքը:
Նա անդրադարձել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարություններին, թե «հրահանգի դեպքում խոստանում եմ չայ խմել Բաքվում»՝ ասելով, թե անհարմար է գեներալի համազգեստով նման անլուրջ հայտարարություններ անել:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Սերգեյ Սերգեյի Դավթյանը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Հայ ֆուտբոլիստը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը մնալ գերմանական ակումբում (2017թ. ամառ) և միայն դրանից հետո որոշում կայացնել իր ապագայի վերավերյալ: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են լոնդոնյան «Արսենալը» և «Չելսին», ինչպես նաև Թուրինի «Յուվենթուսը»:
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հյուսիսարեւելյան ծովափի մոտ: Դրա մագնիտուդը, ըստ կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչության գնահատումների՝ կազմել է 7,2 բալ:
Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգի Փուլգաոն քաղաքի զինապահեստում բռնկած հրդեհի զոհ ենդարձել երկրի զինված ուժերի առնվազն 17 զինծառայողներ, ներառյալ երկու սպաներ: Այդ մասին հայտնել են Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե «ըստ երևույթին Նժդեհի արձանի նմանությունը Պետրոս Առաջինին պայմանավորված է նրանով, որ քանդակագործը սովորել է Սանկտ Պետերբուրգում։
Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ընդունել ԵԱՏՄ-ի գործառման գործնական ասպեկտների վերաբերյալ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսի 25-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը թիվ 37 երթուղու ավտոբուսում 1960 թ. ծնված Վարդան Ս.-ի գրպանից գողացել էր դրամապանակը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության «խոշորի» ներկայացուցիչները ստուգումներ են իրականցնում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ» ընկերությունում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: