Ռուսաստանը կտրուկ կերպով մեծացրել է Կասպից ծովում ռազմական ակտիվությունը
Ռուսաստանի Դաշնության Կասպյան եւ Սեւծովյան նավատորմերի նավերի ծովային ռազմերթերի ինտենսիվությունը 1,7 անգամ մեծացել է:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական զորամիավորման մամուլի ծառայությունը: «Կասպյան եւ Սեւծովյան նավատորմերի նավերի եւ սուզանավերի ուսումնամարտական խնդիրներ կատարելու ժամանակ 2016 թվականին ծովում
գտնվելու` լողալու ժամանակը կազմել է 2,3 հազար օր, ինչը 1,7 անգամ գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշները», -ասվում է
հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անձակազմերի մարտական պատրաստվածության ինտենսիվությունը հնարավոր է դարձել այդ թվում Կասպից ծովի եւ Սեւ ծովի նավատորմերում նոր նավերի եւ սուզանավերի առկայության շնորհիվ, ինչը նաեւ անձնակազմերին թույլ է տվել նոր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կիրառմամբ մարտական գործողությունների նոր եղանակներ մշակել:
«Ծովային զինավարժանքներում զինվորականները 470-ից ավելի վարժություններ են կատարել, որոնց մեջ` 300-ից ավելի հրետանային եւ հրթիռային հրաձգություն եւ մոտ 150 ականազերծային մարտական վարժություն, ինչը 40 տոկոսով գերազանցում է անցյալ ժամանակաշրջանի վարժանքներին: Նաեւ գրեթե 1,5 անգամ մեծացել է գործանական մարտական վարժանքների կատարման ինտենսիվությունը», -ասվում է
հաղորդագրությունում: