Բաժիններ՝

«Մենք բախվում են ավելի մեծ թվով սպառնալիքների ու անվտանգության խնդիրների, քան նախորդ ամբողջ սերունդը». Ստոլտենբերգ

Երկար տարիներ ի վեր առաջին անգամ 2016 թվականին կաճեն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը: Այս մասին The Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«2016 թվականի համար կանխատեսումների համաձայն, որոնք հիմնված են ՆԱՏՕ-ի անդամ պետություններից ստացված տվյալների վրա, ընթացիկ տարին կդառնա առաջինը, երբ Եվրոպայում դաշնակիցների պաշտպանական ծախսերը կաճեն երկար տարիներ ի վեր առաջին անգամ»,- ասել է նա:

«Մենք բախվում են անորոշության, ավելի մեծ թվով սպառնալիքների ու անվտանգության խնդիրների, քան նախորդ ամբողջ սերունդը, մեզ անհրաժեշտ է ամրապնդել միասնությունը, հզորությունն ու կայունությունը»,- հավելել է Ստոլտենբերգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս