Բաժիններ՝

Բեռլինում մեկնարկել է ԵԱՀԿ-ի՝ ահաբեկչության հակազդման հարցերին նվիրված խորհրդաժողով

Բեռլինում մայիսի 31-ին սկսվել Է Եվրակազմակերպության՝ ահաբեկչության հակազդման հարցերին նվիրված երկօրյա խորհրդաժողովը, միջոցառման մասնակիցները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի եւ դրա կանխման եղանակները: Գերմանիան 2016 թվականին նախագահում Է Եվրակազմակերպությունում:

Համաժողովը կոչվում Է «Բռնության, ծայրահեղականության եւ արմատականացման կանխումն ու հակազդումը, որոնք հանգեցնում են ահաբեկչության», դրան մասնակցում են գրեթե 350 փորձագետներ ԵԱՀԿ-ի մասնակից երկրների պետական քարտուղարների,
փոխնախարարների եւ հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մակարդակով:

«Ահաբեկչության կանխումը վճռորոշ գործոն Է դառնում այդ պայքարում»,- հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ բացելով նիստը: Ուշադրության կենտրոնում են փորձի փոխանակումն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում, ահաբեկչական գործունեության մեջ կանանց եւ դեռահասների ներքաշվածության հիմնախնդիրը, նախկին ահաբեկիչների համաներման եւ
ռեաբիլիտացիայի հարցը, մարդու իրավունքների պաշտպանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս