«Հիրոսիմայի զոհերի հոգիները մշտապես խոսում են մեզ հետ ու հիշեցնում…». Օբամա
«Այն օրը, երբ ԱՄՆ-ը միջուկային հարված հասցրեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքին, աշխարհն ընդմիշտ փոխվեց»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Հիրոսիմայի Խաղաղության պուրակում:
«Այդ առավոտյան՝ գրեթե 71 տարի առաջ, երբ երկնքից եկավ մահն ինքը, աշխարհն ընդմիշտ փոխվեց»,- հայտարարել է Օբաման՝ նշելով, որ Հիրոսիմայի եւ Նագասակիի ռձբակոծումները «Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան ավարտն էին»: «Այդ պատերազմի զոհեր դարձան միանգամայն անմեղ մարդիկ: Նրանց հոգիները մշտապես խոսում են մեզ հետ եւ հիշեցնում այն մասին, թե ովքեր ենք մենք եւ այն մասին, թե ինչպիսին պետք Է դառնանք»,- ասել է Օբաման:
Նախագահը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը՝ «որպես միջուկային զենք ունեցող պետություն, պարտավոր Է ունենալ այնպիսի աշխարհ ստեղծելու համարձակություն, որտեղ նման զենքն անհրաժեշտ չի լինի»: «Գուցե այդ նպատակը ձեռք չբերվի իմ կենդանության օրոք, սակայն դա չի նշանակում, թե մենք չպետք Է աշխատենք այդ ուղղությամբ»,- նշել է նա:
Օբամայի խոսքով՝ «մարդկային քաղաքակրթության» պատմությունը «լի է պատերազմներով», ուստի ամբողջ մարդկությունը պետք է արմատապես փոխի իր վերաբերմունքը պատերազմներ մղելու բուն հարցի նկատմամբ եւ, ամեն ինչ անի դրանցից խուսափելու նպատակով»: «Դրա համար անհրաժեշտ են բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների ջանքերը»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: