Բաժիններ՝

Իտալիան հայտնել է Քուվեյթի «Ալի Ալ Սալեմ» ավիաբազայի վրա անօդաչուի հարձակումից ինքնաթիռի ոչնչացման մասին

Քուվեյթի «Ալի Ալ Սալեմ» ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և Իտալիայի զինված ուժերը, այսօր ենթարկվել է անօդաչուի հարձակման. հայտնել է Իտալիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Լուչիանո Պորտոլանոն։

Ըստ Պորտոլանոյի, հարձակման հետևանքով ոչնչացվել է Իտալիայի ռազմաօդային ուժերին պատկանող հեռակառավարվող մի ինքնաթիռ։

«Այն անփոխարինելի միջոց էր օպերատիվ գործունեության համար և մնում էր բազայում՝ գործողությունների շարունակականությունն ապահովելու համար»,- ասել է նա։

Պորտոլանոն հայտնել է, որ հարձակման ժամանակ բազայի իտալացի ողջ անձնակազմն ապահով վայրում եղել։ Նա նշել է, որ դեպքից մի քանի օր առաջ իտալացի զինծառայողների թիվը կրճատվել էր՝ «ի պատասխան տարածաշրջանում անվտանգության փոփոխվող իրավիճակի»։

Նրանք, ովքեր մնում են բազայում, կատարում են առաքելության հիմնական խնդիրները, գրել է նա՝ հավելելով, որ պաշտպանության շտաբի պետն ու Միացյալ օպերատիվ շտաբը մշտապես հետևում են իրավիճակին և մշտական կապի մեջ են տեղի զորախմբերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս