Մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, քրեակատարողական հիմնարկում չի ստանում պատշաճ բուժօգնություն, ինչպես նաեւ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ինքնուրույն հոգալ իր անձնական կարիքները:
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Վ. Բաղդասարյանին Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների հիման վրա, որտեղ առանցքային դեր են կատարում նախագահներն ու համանախագահները: Դրական գործոն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Վիեննայում:
Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը գոնե իր կայացման փաստով արդեն կարևոր էր: Այս կարծիքին է ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, ով այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման մասին, վստահություն հայտնեց, որ այն բերելու է սահմանային լարվածության նվազմանը:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ստորագրել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սարգիս Ղազարյանին Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:
Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ Facebook-ի իր էջում։
Վիեննայի հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ հետագա բանակցությունները շարունակելու նպատակով:
«Հրապարակային այս պահին Արցախի հերոսի նկատմամբ ցանկացած ապատեղեկատվություն, վարկաբեկիչ նյութ բխում է Ադրբեջանի շահերից: Մենք չպետք է անենք բան, որը բխում է Ադրբեջանի շահերից»,- ասաց ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ Մ.Գրիգորյանն իր 12-13 տարեկան որդու հետ այնտեղ կռվել է, և այսօր նստել և ասել, թե 1992 թ. ինչ է եղել, ճիշտ չէ:
Այսօր Բաքվում անցկացվում է Ադրբեջան-Եվրամիություն բիզնես-ֆորումը, որի աշխատանքին մասնակցում են Ադրբեջանի կառավարության, Եվրամիության Բաքվի ներկայացուցչության անդամներն ու շուրջ 20 ընկերություններ, հայտնում է RIA Novosti-ն:
Գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Արցախյան պատերազմի սպաներից մեկը` Վահան Բադասյանը, նկարագրել է Արցախում Մանվելի տգեղ, կասեի նույնիսկ` հերթական տգեղ արարքը: Թե Հայաստանում եւ թե Արցախում գեներալին թվում է, որ եթե նա օլիգարխիայի ներկայացուցիչներից մեկն է, նրան պետք է արտահերթ ճանապարհ տան, խոնարհվեն եւ փառաբանեն: Չի՛ հասնում:
Սերժ Սարգսյանի հարցազրույցում արտահայտած որոշակի մտքեր, տարբեր երկրների ԱԳ նախարարությունների ողջույնի ուղերձները, տարբեր միջազգային գործիչների արձագանքները, սակայն, հակառակի ուղղությամբ որոշակի հույսեր են ներշնչում»։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն արձանագրեց, որ տարեցտարի ՎՊ հաշվետվության ծավալները նվազում են: Նա հետաքրքրվեց՝ արդյոք իրապե՞ս իրավիճակը բարելավվում է:
«Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն տարբերակն այն է, որ լինեն օրինակներ, թե ինչպես կարելի է առանց կոռուպցիայի հաջողությամբ տնտեսավարել: Ամերիկյ ան ընկերությունները կարող են ծառայել այդ օրինակը»:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին իր ճեպազրույցի ժամանակ պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող լրագրողի հարցին, որը մասնավորապես վերաբերել է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև սանկտպետերբուրգյան իրավաբանական ֆորումին, որին ներկա է գտնվելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Դեսպանի կարծիքով` այն, որ կողմերը պատրաստ են աշխատել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ, բարի կամքի և պատրաստակամության դրսևորում է:
Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է:
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը նախորդ օրերի համեմատությամբ հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնությունը և նրանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձգտումը:
«Միացյալ Նահանգները ցանկանում է, որ երկու երկրները վերահաստատեն իրենց հավատարմությունը 1994 թվականի հրադադարի համաձայնագրին եւ բանակցային գործընթացին, որի նպատակն է՝ համապարփակ կարգավորումը»:
Ես բավական հոռետես եմ այդ հարցում: Շատ լավ է, որ նախագահները հանդիպել են, ամեն ինչ հիանալի է, բայց այդ հանդիպումների և բանակցությունների ազդեցությունը, ցավոք, շատ փոքր է առաջնագծում իրավիճակի վրա:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե ապացուցվի Թուրքիայի կապը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի փաստական թեկնածու Դոնալդ Թրամփը Համերկրային ընտրական հանձնաժողովին (FEC) տեղեկանք է ներկայացրել իր եկամուտների մասին: Փաստաթղթի համաձայն՝ նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 10 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է քաղաքական գո րծչի նախընտրական շտաբը:
«Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբան ել է, որ Լավրովի փաստաթուղթ, առաջարկություններ գոյություն չունեն: Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձևավորման, լուծումների որոնման նպատակով»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այս տարվա մարտի 2-ին իր պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո սկսեց իր ղեկավարած գերատեսչության պատասխանատու բոլոր պաշտոններում սեփական կադրերին նշանակել: