Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայում, Խորվաթիայում, Սան Մարինոյում, Մալթայում և Սլովենիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սարգիս Ղազարյանին Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Տեսանյութեր

Լրահոս