Բաժիններ՝

«Անջեյ Կասպրչիկի լիազորություններում առարկայական փոփոխություններ լինել չեն կարող». Նովրուզ Մամեդով

Վիեննայի հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ հետագա բանակցությունները շարունակելու նպատակով:

Այս մասին ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազﬕ ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մաﬔդովը:

«Ամենագլխավորը, որ այսուհետ պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, չլինեն սադրանքներ և հունիսին մենք սկսեինք բանակցությունների գործընթացը»,- ասել է նա:

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի լիազորությունների ավելացման վերաբերյալ՝ Մամեդովն ասել է «Անջեյ Կասպրչիկի լիազորություններում առարկայական փոփոխություններ լինել չեն կարող:

Հայտարարության մեջ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, ﬔնք այս հարցում պարտավորություն չենք վերցրել ﬔզ վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս