Բաքվում մեկնարկել է Ադրբեջան-Եվրամիություն ֆորումը
Այսօր Բաքվում անցկացվում է Ադրբեջան-Եվրամիություն բիզնես-ֆորումը, որի աշխատանքին մասնակցում են Ադրբեջանի կառավարության, Եվրամիության Բաքվի ներկայացուցչության անդամներն ու շուրջ 20 ընկերություններ, հայտնում է RIA Novosti-ն:
Միջոցառմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը նշել է, որ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են:
Ադրբեջանցի նախարարը կարևորել է ներդրումային ոլորտում կապերի ընդլայնումը, մասնավորապես գյուղատնտեսական, զբոսաշրջային և այլ ոլորտներում:
Ֆորումի շրջանակում տեղի կունենա Ադրբեջանի բիզնեսի և ներդրումային ոլորտի վերաբերյալ կարծիքների փոխանակություն: