Շախմատի Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում հաղթանակ տոնեցին Տեր-Սահակյանը և Փաշիկյանը
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Հայ շախմատիստներից հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը ևԱրման Փաշիկյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Միակ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը:
4,5 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, 4-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը: Առաջատարը 5,5 միավորով Իվան Սարիչն է:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից: