Բաժիններ՝

Դավիդ Դե Խեան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե Լուի Վան Գալը մնա գլխավոր մարզիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ճակատագիրը դեռ որոշված չէ: Եթե ակումբի ղեկավարությունը պահպանի Վան Գալին, ապա Դե Խեան կխնդրի իրեն հանել տրանսֆերի:

Ըստ The Guardian-ի տեղեկության, իսպանացու դժգոհության գլխավոր պատճառը հանդիսանում է 2016-17 Չեմպիոնների լիգա չընկնելը: Եթե ակումբը գլխավորի Ժոզե Մոուրինիոն, ապա Դե Խեան, հավանական է, կմնա, քանի որ իր և պորտուգալացու գործակալը Ժորժե Մենդեշն է:

Սեպտեմբերին 25-ամյա դարպասապահը նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը նախատեսված է մինչև 2019թ.:

Transfermarkt-ը Դավիդ Դե Խեային գնահատում է 35 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս