Բաժիններ՝

«Ոչ մեկն առավելություն չի ունենա եզրափակչում». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ Եվրոպայի լիգայի վերջին 2 մրցաշարերում «Սևիլիայի» հաղթանակները ոչ մի նշանակություն չեն ունենա այսօրվա մենամարտում:

Այսօր «Լիվերպուլը» և «Սևիլիան» կհանդիպեն Եվրոպայի լիգայի եզրափակչում: Հանդիպման հաղթողը ոչ միայն կնվաճի տիտղոսը, այլ նաև կստանա հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք:

«Մենք գիտենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչից հետո «Սևիլիային» սպասվում է նաև Կոպա դել Ռեյի եզրափակիչը: Նրանք 2 մեծ խաղ ունեն: Դա է հենց տարբերությունը»,- հայտարարել է Կլոպը «Լիվերպուլի» պաշտոնական կայքում տված հարցազրույցում:

«Բայց նրանք բավական փորձառու են և պատրաստ կլինեն այդ հանգամանքներին: Մեր խաղում թիմերից ոչ մեկն առավելություն չի ունենա: Եվ ի՞նչ, որ «Սևիլիան» հաղթել է եզրափակիչը 1 տարի առաջ: Ի՞նչ անենք, որ «Սևիլիան» հաղթել է նաև 2 տարի առաջ: Մենք չենք խաղացել այդ եզրափակիչներում նրանց դեմ: Սա մեր առաջին հանդիպումը կլինի: Եվ սրանում դրական պահ կա մեզ համար, չէ՞ որ մենք տարբերվում ենք մյուս թիմերից: Կփորձենք դա օգտագործել:

Կարդացեք նաև

Մենք կփորձենք եզրափակչում գերազանց հանդես գալ: Ֆուտբոլում պրոբլեմն այն է, որ քո հակառակորդն էլ է միշտ փորձում գերազանց խաղալ: Բայց մենք գիտենք այդ մասին, այնպես որ, պրոբլեմներ չեն լինի: Մենք կմոտենանք խաղին՝ մեր ուժերի վրա լրիվ վստահ լինելով»,- ասել է Կլոպը:

«Լիվերպուլ»-«Սևիլիա» խաղը տեղի կունենա այսօր, ժամը 22:45-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս