Բաժիններ՝

Եվրոպայի լիգայի եզրափակիչ` «Սեվիլիա»-«Լիվերպուլ». հետաքրքրական փաստեր

Բազելի «Սանկտ Յակոբ Պարկ» մարզադաշտում այսօր երեկոյան կայանալու է իսպանական «Սեվիլիա» և անգլիական «Լիվերպուլ» ակումբների մասնակցությամբ Եվրոպայի լիգայի եզրափակիչը: «Արմենպրես»-ն առանձնացրել է հետաքրքրական փաստեր` կապված եվրոգավաթների եզրափակիչների հետ «Սեվիլիա»-ի և «Լիվերպուլ»-ի մասնակցությամբ:

«Լիվերպուլ»

«Լիվերպուլ»-ը 11 անգամ մասնակցել է եվրոգավաթների եզրափակիչներում (7 անգամ` Չեպիոնների լիգայում, 3` Եվրոպայի լիգայում, 1` Գավաթակիրների գավաթում), որից 8-ում հաղթանակ է տոնել: Երկու անգամ եզրափակիչում հաղթանակ է տոնել իսպանական ակումբների հետ խաղում (1981 թ. Չեմպիոնների գավաթի եզրափակիչ Մադրիդի «Ռեալ»-ի հետ խաղում և 2001 թ. Եվրոպայի լիգայի «Ալավես»-ի հետ խաղում) Եվրոգավաթների եզրափակիչներում «Լիվերպուլ»-ի լավագույն ռմբարկուն է լեգենդար հարձակվող Քեվին Կիգանը (գոլերի քանակը` 4) «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչը, որը ղեկավարել է 1974 թվականից մինչև 1983, համարվում է միակ մարզիչը, ով նույն ակումբով 3 անգամ հաղթել է Չեպիոնների գավաթը:

«Սեվիլիա»

«Սեվիլիա»-ն 4 անգամ դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող, որը համարվում է լավագույն արդյունք Եվրոպայի լիգայի պատմության մեջ: Եթե իսպանական ակումբը հաղթանակ տոնի «Լիվերպուլ»-ի նկատմամբ՝ կլինի առաջին ակումբը Եվրոպայի լիգայի պատմության մեջ, որը կարողացել է երեք անգամ անընդմեջ Եվրոպայի լիգայի հաղթող դառնալ և «Սեվիլիա»ի հաշվին կգրանցվի 11 տարում 5 տիտղոս եվրոգավաթներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս