Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Սևիլիա». խաղից առաջ

Այսօր երեկոյան Բազելի «Սանկտ-Յակոբ պարկ» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ»-«Սևիլիա» հանդիպումը:

Եթե իսպանական «Սևիլիան» արդեն 3-րդ տարին անընդմեջ պայքարում է չեմպիոնության համար, ապա «Լիվերպուլը» այս տիտղոսի համար վերջին անգամ պայքարել է 15 տարի առաջ:

Անդալուզյան ակումբը Եվրոպայի լիգայում ճանապարհը սկսեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խմբի 3-րդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո: Եզրափակչի ճանապարհին իսպանացիները հաղթեցին «Մոլդեին», «Բազելին», «Ատլետիկին» և Դոնեցկի «Շախտյորին»: «Լիվերպուլը» եզրափակչին մոտեցավ պայքարից դուրս մղելով «Աուգսբուրգին», «Մանչեսթեր Յունայթեդին», Դորտմունդի «Բորուսիային»:

Սա թիմերի միջև առաջին հանդիպումն է պատմության ընթացքում: Այս թիմերի միջև առաջին հանդիպումը սպասարկելու է Շվեդիան ներկայացնող Յոնաս Էրիկսոնը: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր ֆուտբոլիստների ուժերին վստահ է: Ըստ նրա՝ երկու թիմերն էլ բարդ ճանապարհ են անցել և արժանի են հաղթանակի:

Ունայի Էմերին նշում է, որ թիմը պատրաստ է 3-րդ անգամ նվաճել Եվրոպա լիագայի գավաթը: Այն, որ անդալուզյան ակումբը 3-րդ անգամ է եզրափակչում, թույլ չի տալիս ֆուտբոլիստներին թուլանալ:

Քիչ անց հայտնի կդառնան թիմերի մեկնարկային կազմերը: Այժմ հայտնի է, որ «Լիվերպուլից» վնասվածքների պատճառով չեն խաղա Ռոսիտերը, Գոմեսը: Սախոն որակազրկված Է:  «Սևիլիայից» խաղին չեն մասնակցի Կրոն-Դելին և Տրեմուլինասը: Երկուսն էլ ունեն վնասվածքներ:

Բուքմեյքերները թիմերի շանսերը հավասար են գնահատում: Միջինացված արդյունքում պատկերը հետևյալն է՝

«Լիվերպուլ» – 2.42

Ոչ-ոքի – 3,35

«Սևիլիա» – 2.95

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22.45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս