Բաժիններ՝

«Աֆիցերն ասել ա՝ էս հաշվեհամարին հինգ-հինգ հազար կփոխանցեք, թե չէ ձեր երկու տարին տխուր ա լինելու». panorama.am

Հայաստանի Զինված ուժերի Իջևանի զորամասում ապրիլի 25-ին զինծառայող Հովհաննես Պետրոսյանի մահվան գործով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով առայժմ նախաքննություն է ընթանում: Քննչական կոմիտեից Panorama.am-ին տեղեկացրին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  110 հոդվածի հատկանիշներով՝ «ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»: Այլ տվյալներ չփոխանցեցին:

Մինչ նախաքննությունը կպարզի դեպքի հանգամանքները, ընդամենը երկու ամիս ծառայության մեջ գտնված Հովհաննեսի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանն արդեն իր եզրակացություններն ունի՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, ովքեր են մեղավոր իր որդու մահվան մեջ:

«Բացարձակ հիմքեր չկան, որ ինքնասպանության հոդված է առաջ քաշվել: Առաջին օրվանից էր պարզ, նման բան չի եղել: Միանշանակ: Ես հեռախոսազանգերով երեխու հետ խոսացել եմ, ամեն ինչից տեղյակ եմ եղել: Չեմ ուզում ամեն բան հայտարարեմ, փորձում եմ հավատամ էս մեր երկրի իրավական մարմիններին», – զրույցում ասում է Վաչիկ Պետրոսյանը:

Փաստաբան չունեն, քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ միշտ փորձում է իմանալ քննիչ Այվազյանից, ասում է՝ «պարկեշտ, ազնիվ մարդ է», իրեն չի խաբի:

Պատմում է, թե հեռախոսով շփվել է որդու հետ ու իմացել սպաների հետ ունեցած կոնֆլիկտի մասին:

«Անընդհատ իրան չաստում թարս աչքով են նայել, որովհետև ազնիվ երեխա ա եղել: Աֆիցերների հետ ա միայն կոնֆլիկտ ունեցել, իսկ մնացածը՝ սաղ երեխեքը, իրան հարգել, սիրել են, ու ինքն ա եղել առաջինը ամեն հարցում: Մենակ են թողել երեխեքին պոստում, զենք-զինամթերքը բարձած մեքենաները պոստում ինքն ա գիշերը հսկել՝ մեն-միայնակ, բայց պիտի լինեին երկուսը: Այսինքն, այդ աֆիցերին ըտենց ա հարմար եղել:

Մութ գործեր են արել. բենզին են գողացել, երեխեն աֆիցերների հետ հագել ա, ասել ա՝ ո՞ւր ես ավտոներից բենզին տանում, քաշում, ասել ա՝ զինվոր քեզ նորմալ պահի, երեխեն էլ ասել ա՝ դու էլ քեզ աֆիցերի պես պահի: Այ ըտենց կոնֆլիկտի մեջ ա եղել: Ես էլ կիրակի օրը պտի գնայի տղուս մոտ: Բայց սենց բան եղավ», -ասում է հայրը:

Մեր հարցին, թե ովքեր են եղել այդ սպաները, Վաչիկ Պետրոսյանը պատասխանեց, որ հիմա ոչինչ չի կարող ասել, որպեսզի չխանգարի նախաքննությանը: Նա նաև չի բացառում, որ եթե ճիշտ նախաքննություն կատարվեց, քրեական գործը կփոխվի և այլ հոդվածով հարուցվի:

«Ինչի՞ չգիտեմ անուններ, եթե իմ երեխեն ասում ա՝ պապա ընկել ա հետևիցս, պապա, ուզում ա գլխիս մի բան սարքի, էգուց մի բան պակասորդ ունենամ, դնի դեմս, բայց ես եմ իրա դեմը դրել, պապա, էդի մարդ չի: Ես եմ անձամբ իմ ականջով լսել՝ աֆիցերն ասել ա էս հաշվեհամարին հինգ-հինգ հազար կփոխանցեք, թե չէ ձեր երկու տարին տխուր ա լինելու:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս