Բաժիններ՝

Պետեր Չեխն ԱՊԼ-ում 4-րդ անգամ նվաճեց «Ոսկե ձեռնոցը»

Անգլիայի առաջնության ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը նվաճեց «Ոսկե ձեռնոցը»: Պարգևը տրվում է այն դարպասապահին, ով անցկացրել է ամենաշատ չոր խաղերը:

Չեխի համար սա 4-րդ «Ոսկե ձեռնոցն» է անգլիական կարիերայում և առաջինը՝ «Արսենալի» կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող էր կիսել պարգևը Չեխի հետ, քանի որ մինչև 38-րդ տուրի «Բորնմուտի» հետ խաղը (3:1) անցկացրել է 15 չոր խաղ, բայց այդ խաղի վերջին րոպեին գոլ բաց թողեց իր իսկ թիմակցից՝ Կրիս Սմոլինգից, ով դարձավ ինքնագոլի հեղինակ:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում 15-ական չոր խաղ են անցկացրել նաև Ջո Հարթը և Կասպեր Շմեյխելը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս