Վթար «Օջախ» ռեստորանային համալիրի մոտ. կան տուժածներ

Մայիսի 18-ին, ժամը 18.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel Astra-G» մակնիշի 34 TM 134 պ/հ (վարորդ Է. Ս., ծնված 1989 թ.) և «Mercedes E320» մակնիշի 20 LU 025 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes»-ի ուղևոր Է. Ս.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել է Աբովյանի քաղաքի ԲԿ, այնուհետև «Opel Astra-G» մակնիշիի և «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենաների վարորդներ՝ Է.Ս.-ը և Ա.Հ.-ը տեղափոխվել են Աբովյանի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել մեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս