Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն բանակցություններ է վարում «ՊՍԺ»-ի հետ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է գլխավորել «ՊՍԺ»-ն, եթե մոտ ժամանակներս «Մանչեսթեր Յունայթեդը» չլուծի պորտուգալացի մասնագետի նշանակման հարցը:

53-ամյա մարզիչը ցանկանում է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաջորդ շաբաթվա սկզբին, սակայն անգլիացիները դեռևս քննարկում են Լուի Վան Գալի թիմում մնալու հարցը:

Ընդ որում, Մոուրինիոն բանակցություններ է վարում «ՊՍԺ»-ի հետ, որը մտադիր է հրավիրել պորտուգալացուն. ակումբի ղեկավարությունը դժգոհ է Չեմպիոնների լիգայում թիմի անհաջող ելույթներից:

Ավելացնենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» տեղեկացրել է Մոուրինիոյին, որ վերջինս կգլխավորի թիմը, եթե Լուի Վան Գալը հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031