Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան զոհեր

Մայիսի 18-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ում «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 33 UD 722 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Շտապօգնության աշխատակիցներն ուղևոր 1992թ. ծնված Ա. Խ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1986թ. ծնված Վ. Գ.-ի և 1996թ. ծնված Դ. Մ.-ի դիերը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Տեսանյութեր

Լրահոս