Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարապետյան փողոցի 30Ա սեփական տանը մահացած քաղաքացի կա:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում կործանվել է ռազմական ուղղաթիռ, երկու օդաչուներն էլ զոհվել են, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
Կան բաներ, որոնք հավասարապես վերաբերում են թե՛ ազգերին եւ թե՛ անհատներին: Պարզապես վերջինների օրինակով հոգեբանական մեխանիզմները բացատրելն ավելի հեշտ է, քան այն դեպքում, երբ խոսք է գնում մարդկանց խմբերի մասին: Այն, ինչ ես հիմա կգրեմ խոսքի մոգական ազդեցության մասին, կարելի է կիրառել թե անձնական եւ թե ազգային մակարդակով:
Ընտրական նոր օրենսգքով որոշակի փոփոխություններ կլինեն իրավանորմերում, որոնք վերաբերում են դիմումների, բողոքների քննության ընթացակարգերին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ ամենաարմատական բարեփոխումը, որ ներդրվել է նախագծում, տեխնիկական սարքավորումների կիրառումն է, ինչը ենթադրում է էական փոփոխություն քվեարկության կազմակերպման կարգում:
Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի ԵՄ-ի հետ հարցերով հանձնաժողովը քննադատության է ենթարկել մաքսանենգների դեմ պայքարի Եվրամիության օպերացիան:
Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2016թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին։
Շիական «Հեզբոլլահ» խմբավորումը հաստատել է իր ղեկավարներից մեկի՝ Մուստաֆա Ամիրա Բադրեդդինի մահվան փաստը, ով, համաձայն խմբավորման հայտարարության, Սիրայի տարածքում սպանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Հատկապես Հայաստանի ու Արցախի իշխող քաղաքական դասը պետք է իրեն հաշիվ տա այն բանում, որ եթե մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը ետ չքաշի իր ստորաբաժանումները քառօրյա պատերազմի ընթացքում գրաված հայկական դիրքերից, ապա Ալիև-Սարգսյան հանդիպումն ընդամենը կոչված է լինելու միջազգային մակարդակում ամրագրել պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած պահի պատերազմը վերսկսելու իրավունքն ու կանխավ կտա այդօրինակ պահվածքի արդարացումը»:
Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ:
Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանն էլ ֆեյսբուքյան իր էջում երեկ արձագանքել է վերոնշյալ հրապարակման հաջորդ օրը կայքերից մեկում տեղ գտած տեղեկությանը, թե Բաբայանը Հյուսիսային պողոտայում գտնվող «Նորթ ավենյու» հյուրանոցում հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ։
Մայիսի 13-ին, ժամը 05.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. ներսում կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ես պնդում եմ, որ բողոքի ակցիայի մասնակիցները (Արուսյակ Վանյանը, Ավետիք Գալստյանը, Արմեն Մանուչարյանը, Էլմիրա Հակոբյանը, Ծովինար Գրիգորյանը, Վարդգես Տիգրանյանը) որևէ կապ չունեն Գևորգ Չաուշի 14/3 շենքի բնակարանների հետ։
Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի գագաթաժողովին։ Իսկ որոշ կազմակերպություններ նրանց առաջարկում են դիտել օտար միլիարդատերերի ապարանքները։
«Հայոց աշխարհ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, քառօրյա պատերազմի ընթացքում հայ զինվորները ոչնչացրել են Ուկրաինայից ձեռք բերված ադրբեջանական T-72 տեսակի մոտ 27 տանկ, ինչպես նաև խփվել է մեկ կամ երկու T-90 տեսակի Ռուսաստանից գնված ադրբեջանական տանկ:
Ռադիկ Մարտիրոսյանի որդին, որը երևանյան երիտասարդությանը հայտնի է իր անհասկանալի՝ «Չիբ» մականունով (երկար ուսումնասիրություններից հետո պարզեցինք, որ դա Չեբուրաշկայի կրճատ ձևն է), հիրավի չէր էլ կարողանա հաղթահարել քոսոտության կարգավիճակը, եթե վերջինիս հայրը ժամանակին շատ հարցերում արագ չկողմնորոշվեր:
Թունյանը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նման բնակարան է գնել Լոնդոնում, որն արժե ավելի քան կես մլն դոլար։ Նման մի շքեղ բնակարան էլ նա գնել էր ԱՄՆ-ում։ Թունյանն ինքը չէր հերքել այս տեղեկությունը
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում, քանի որ վախը երբեք չի կարող ղեկավարել այս երկիրը:
Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ տեղի ունեցած ցույցերի ժամանակ առաջացած անկարգությունները դադարեցնելու նպատակով ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ քննարկել է ռազմատեխնիկական, առևտրային, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր շրջանում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդվում է 4 զոհի և ավելի քան 10 վիրավորի մասին:
Instagram-ում փոփոխությունների մասին հայտնի դարձավ դեռ 2 շաբաթ առաջ: Փորձնական տարբերակում ինտերֆեյսը սև և սպիտակ էր: Գունային առումով տարբերվում էին միայն մեկնաբանության, հավանումների հատվածները:
Այս հրացանը հարուստ պատմություն ունի: Դրա սեփականատերը եղել է ամերիկացի կապիտան Հենրի Լոութոնը, որը 1886 թվականին գերի էր վերցրել ապաչիների ցեղի զինվորական առաջնորդ Ջերոնիմոյին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
22 տարի առաջ՝ 1994 թ․ մայիսի 12-ին, ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պորտուգալացի աստղ Ժոաու Մարիուին վճարել 45 մլն ֆունտ հրաժարագին, և առաջարկել ֆուտբոլիստին երկարաժամկետ պայմանագիր` շաբաթական 140 հազար ֆունտ աշխատավարձով:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան պարզ կդառնա մոտակա օրերի ընթացքում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
Կարելի է հիշել բազմաթիվ նախանշաններ և սնահավատություններ` կապված հարսանիքների հետ: