«Հսկայական նորամուծություններ կան նախագծում». Տիգրան Մուկուչյան

Ընտրական նոր օրենսգքով որոշակի փոփոխություններ կլինեն իրավանորմերում, որոնք վերաբերում են դիմումների, բողոքների քննության ընթացակարգերին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ ամենաարմատական բարեփոխումը, որ ներդրվել է նախագծում, տեխնիկական սարքավորումների կիրառումն է, ինչը ենթադրում է էական փոփոխություն քվեարկության կազմակերպման կարգում:

Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումներն էլ ավելի են հստակեցվել, էլ ավելի ենն պարզեցվել կանոնակարգումները, ինչը կնպաստի դիմում-բողոքների թե ներկայացման հնարավորության առավել լիարժեք իրականացմանը, թե դրանց քննարկման արդյունավետության բարձրացմանը: Հարցին՝ արդյոք նախագիծը կբացառի՞ ընտրակղծիքները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Հսկայական նորամուծություններ կան նախագծում, և այդ ամենն արվում է այն հաշվով, որպեսզի, ըստ էության, լիարժեք ծավալով բացառվի որևէ մեկի կողմից ընտրակեղծարարության իրականացման հնարավորությունը»:

Տեսանյութեր

Լրահոս