Ուկրաինան և Թուրքիան ընդլայնում են ռազմական համագործակցությունը
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ քննարկել է ռազմատեխնիկական, առևտրային, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Գրոյսմանի խոսքերով, երկու երկրները տարբեր հատվածներում, մասնավորապես՝ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում, փոխհարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ ունեն: Նա նշել է, որ պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներ է տեսնում, որը կնպաստի Ուկրաինայի պաշտպանունակության բարձրացմանը:
«Ես շատ ուրախ եմ, որ վերջին տարիներին մենք որակապես բարելավել ենք մեր հարաբերություները և հավատացած եմ, որ հիմա խորացնում ենք մեր համագործակցության հիմքերը՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում»,- հայտարարել է Գրոյսմանը:
Թուրք նախարարը հավատացրել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային: Նա նշել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև առևտրի ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի: