Բաժիններ՝

130 տարվա հրացանը վաճառել են 1,27 մլն դոլարով

ԱՄՆ-ում կայացած աճուրդում 1,265 մլն դոլարով  վաճառվել է Winchester հազվագյուտ հրացանը, որը պատրաստվել է 1886 թվականին: Աճուրդն անցկացրել է Rock Island Auction Company ֆիրման (Իլինոյսի նահանգ) հաղորդում է Luxurylaunches-ի կայքը:

Այս հրացանը հարուստ պատմություն ունի: Դրա սեփականատերը եղել է ամերիկացի կապիտան Հենրի Լոութոնը, որը 1886 թվականին գերի էր վերցրել ապաչիների ցեղի զինվորական առաջնորդ Ջերոնիմոյին: 1886 թվականի նմուշի հրացանը՝ 1 սերիական համարով, Winchester ֆիրմայի ներկայացուցչի կողմից որպես ընծա Լոութոնին տրվել էր ի նշան նրա ծառայությունների ճանաչման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս