Հարսանիքների հետ կապված նախանշաններ և սնահավատություններ
Կարելի է հիշել բազմաթիվ նախանշաններ և սնահավատություններ` կապված հարսանիքների հետ: Չէ՞ որ դա ծայրահեղ կարևոր իրադարձություն է մարդու կյանքում: Առանձնահատուկ նախանշաններ կան տարվա յուրաքանչյուր ամսին տեղի ունեցող հարսանիքների համար:
Ընտանեկան կյանքի նախանշանները` ըստ ամիսների:
Հունվար – տարվա առաջին ամիսը, ինչպես պնդում են սնահավատությունները, ամենաբարենպաստը չէ հարսանիքի համար: Պնդում էին, որ ամուսինը հետագայում կարող է լուրջ հիվանդանալ, իսկ կինը` այրիանալ:
Փետրվար – կօգնի ամուսինների միջև պահպանել ջերմությունը:
Մարտ – հարմար է նրանց համար, ով ցանկանում է ճանապարհորդել, սիրում է շարժումը և դեմ չի սիրելի մարդու հետ միշտ շարժման մեջ լինել:
Ապրիլ – ապագա ամուսինները կտեսնեն և տխրություն, և ուրախություն, ամեն ինչ կլինի լիության մեջ:
Մայիս – կանխագուշակվում են շատ տառապանքներ և ունայնություն, ուստի սնահավատությունները խորհուրդ չեն տալիս ամուսնանալ այդ ամսին:
Հունիս – համարվում է, որ այս ամսին ամուսնացածները մինչև կյանքի վերջը հավատարիմ կլինեն մեկը մյուսին, և նրանց սրտում միշտ ուժեղ սեր կլինի:
Հուլիս – սնահավատությունների համաձայն՝ այնքան էլ լավ ամիս չէ ամուսնության համար:
Օգոստոս – շատ հարմար է հարսանիքի համար: Ամուսնությունը երջանիկ կլինի, իսկ ամուսինը և կինը հավատարիմ կլինեն մեկը մյուսին:
Սեպտեմբեր – հանգիստ ընտանեկան կյանք:
Հոկտեմբեր – Առաջին տարիները շատ ծանր կլինեն, բայց երբ հաղթահարեք դժվարությունները, ապա ամուսնությունը միայն ուրախություն կպարգևի:
Նոյեմբեր – սնահավատությունը պնդում է, որ այս զույգը նյութական բարեկեցություն կունենա, ա՛յ, իսկ զգացմունքները կլինեն երկրորդ տեղում:
Դեկտեմբեր – այս ամիսը շատ հարմար է ամուսնության համար, քանի որ խոստանում է երջանիկ համատեղ կյանք՝ մինչև կյանքի վերջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը