Բաժիններ՝

Էրդողանն ու Բան Կի-Մունը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կողմերը գլխավորապես քննարկել են Ստամբուլում մայիսի 23-24-ն առաջին անգամ անցկացվող Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին առնչվող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Սիրիային և Կիպրոսին վերաբերող խնդիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս