Սիրիայում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկը
Շիական «Հեզբոլլահ» խմբավորումը հաստատել է իր ղեկավարներից մեկի՝ Մուստաֆա Ամիրա Բադրեդդինի մահվան փաստը, ով, համաձայն խմբավորման հայտարարության, Սիրայի տարածքում սպանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով:
Իսրայելական մամուլը հայտնում է, որ ավիահարվածը հասցվել է շաբաթվա սկզբին՝ Դամասկոսի օդանավակայանի շրջանում, սակայն Իսրայելի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում այդ տեղեկությունը, հայտնում է BBC-ն:
Համարվում է, որ 55-ամյա Բադրեդդինը «Հեզբոլլահի» հակահետախուզության ղեկավարն էր և խմբավորման երկրորդ դեմքը՝ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահից հետո:
Մուստաֆա Բադրեդդինը հետախուզվում էր Միջազգային քրեական դատարանի կողմից: Նա մեղադրվում էր Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ (2005թ.):
Բադրեդդինը «Հեզբոլլահի» անդամ էր դրա հիմնադրումից՝ 1982 թվականից ի վեր և համարվում էր բարձրակարգ մասնագետ, որին էին վերագրվում մի շարք ահաբեկչությունների իրականացումը:
Սիրիական ճգնաժամն սկսելու պահից ի վեր նա համարվում էր Սիրիայում «Հեզբոլլահի» ստորաբաժանման գլխավոր հրամանատարը և զինված հակամարտությանը մասնակցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից: