Instagram-ն անճանաչելիորեն փոփոխել է դիզայնը
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ փոփոխվել է Instagarm-ի տեսքը iOS-ի և Android-ի համար:
Instagram-ում փոփոխությունների մասին հայտնի դարձավ դեռ 2 շաբաթ առաջ: Փորձնական տարբերակում ինտերֆեյսը սև և սպիտակ էր: Գունային առումով տարբերվում էին միայն մեկնաբանության, հավանումների հատվածները:
Փոփոխվել է նաև կայքի նշանը: Այն փոփոխվել է ամբողջությամբ, սակայն պահպանել է հիմնական էլեմենտները: Polaroid տեսախցիկն անհետացել է, իսկ դրա փոխարեն՝ հայտնվել է տեսախցիկի հարթ մակերես:
Instagram-ը փոփոխել է նաև Boomerang-ի, Layout-ի և Hyperlapse-ի դիզայնները. օգտագործվում են ավելի վառ գույներ:
Instagram-ի ստեղծողները նշում են, որ դիզայնը փոփոխելով՝ ցանկանում են անել այնպես, որ արտաքին տեսքը չխանգարի ու չշեղի օգտատերերին:
Սիրարփի Աղաբաբյան