Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին: Կառավարության ղեկավարը լսել է խաղողագործների բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումների շարունակական հետաձգմանը:

Հանդիպման արդյունքում ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկատարի խաղողագործների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:

Խաղողագործները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելու և իրենց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու համար: 2_640x420 3_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930