«Ես հիշեցրի տղաներին, որ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվում էր 3:0 հաշվով, բայց կարողացավ հաղթանակի հասնել». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4(cat), առաջին խաղ` 1:1) պատմել է, թե ինչպես է մոտիվացրել թիմին:
«Ես ասացի տղաներին, որ այն ժամանակ ես չեմ եղել, բայց «Լիվերպուլի» տարիքով ավելի մեծ մի քանի ֆուտբոլիստներ, որոնց մեծամասնությունը հիմա փորձագետներ են հեռուստատեսությունում, Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվում էին 0(cat) հաշվով, բայց կարողացան հաղթանակի հասնել: Մենք պետք է փորձենք կատարել նույն բանը: Եվ նրանք արեցին դա»,- հաղորդել է Կլոպը:
Հիշեցնենք, որ 2004-05 Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ստամբուլում «Լիվերպուլն» առաջին խաղակեսից հետո պարտվում էր «Միլանին» 3:0 հաշվով, սակայն հետո հավասարեցրեց հաշիվը և 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց խաղը և նվաճեց տիտղոսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը