Հայտնի է, որ «ուղիղ կապին» ստացվել է ավելի քան 3 միլիոն հարց: Անցած տարի միջոցառումը տևել է 3 ժամ 55 րոպե: Պուտինի և ռուսների հետ շփման համար հստակ ժամանակահատված սահմանված չէ: Ամենաերկար «կապը» եղել է 2013թ., երբ այն տևել է 4 ժամ 48 րոպե:
Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դատարանը որոշում է կայացրել Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով և դատապարտել 4 տարվա ազատազրկման»,- ասված է հրապարակված դատավճռի մեջ:
2015 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Բեսսարիոն Լ.-ն և Շոթա Մ.-ն: Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:
2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:
Հրազդանում մեկնարկել է Սասուն Միքայելյանի նախընտրական հանրահավաքը:
«Հայաստանի մասին ես լսել եմ ինձ համար մեծ հեղինակություն վայելող մարդկանց կարծիքները և արել իմ հետևությունները՝ կապված այս երկրի հետ: Ես, անկասկած, կժամանեի Հայաստան՝ անկախ ամեն հանգամանքից՝ տալով այստեղ ապրող մարդկանց իմ ունեցածի ինչ-որ մասնիկը»:
Պետք է շնորհավորել ակումբին, որ մենք նորից դուրս եկանք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: 5 կիսաեզրափակիչ անընդմեջ. անհավանական է: Տարբեր ֆուտբոլիստներ, տարբեր մարզիչներ, բայց ակումբը միշտ առաջատար դիրքերում է: Հիասքանչ ստաբիլություն է:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է
Թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանումները միաժամանակ հարձակվել են երկու բարձունքների ուղղությամբ, այնուհետեւ առաջ են քաշել զրահատեխնիկա եւ մեկ ուղղությամբ` ձախ թեւում, հաջողություն են ունեցել: Սակայն հետագայում, հենվելով այդ բարձունքի վրա, նոր խնդիր չեն կարողացել լուծել: Այդպիսով` հակառակորդը շեղվել է առաջխաղացման պլանից: Մենք ամրացել էինք մոտակա դիրքում, որպեսզի այնուհետեւ ազատագրենք հիմնականը: Այդ դիրքում, որտեղ ես էի, ութ շարքային զինվոր կար, մեկը մյուսից խիզախ:
«Ռուսաստանը գուցե Ղարաբաղում ավելի «կտրված» դիրք ստանձնի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում գրանցված քառօրյա պատերազմին:
Ապրիլյան պատերազմը ստիպում է քաղաքային իշխանություններին ավելի լայնախոհ ու կազմակերպված լինել: Մասնավորապես, երևանցիները սոցցանցերում իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, Աստված ո՛չ անի, թե Երևանի ռազմապաստարանները, որքանո՞վ են պատրաստ արհավիրքի ժամանակ պատսպարելու երևանցիներին: Արդյո՞ք այս ուղղությամբ արվում են որոշակի քայլեր:
Մեր դիտարկմանը, որ ՌԴ նախագահը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցով վերջնական որոշում պետք է կայացնեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները», իսկ Ղարաբաղի ժողովրդի մասին ոչինչ չի ասել, Ս.Նիկոյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ է նշում, ես իմ տեսակետն ասացի»:
Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչեց 800 հազար դոլար գումարի խարդախության մեջ: Այդ մասին դատարանի դահլիճից հայտում է ՏԱՍՍ-ը:
Վարույթն իրականացնող մարմինը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու հայ զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ, որ մարմնական վնասվածքը երբ է պատճառվել՝ նախքան զոհվե՞լը, թե՞ մահից հետո։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկան» ընդունել էր «Բավարիային»: Հանդիպումը տեղի ունեցավ «Դա Լուշ» մարզադաշտում և ավարտվեց 2:2 հաշվով:
ՀՀ քննչական կոմիտեում մուտք է եղել «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը։
2016թ.-ի ապրիլի 14-15 Լոնդոնում կկայանա Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովը` նվիրված պարտատոմսերի շուկային:
«Կարևոր խնդիրներից, որոնց հանդիպում են Հայաստանի տնտեսվարողները ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում, մասնավորապես, Ռուսաստանում կապված է նրա հետ, որ խոշոր առևտրային ցանցերը, սուպերմարկետները խտրական վերաբերմունք են ցուցաբերում արտահանող երկրների նկատմամբ: Օրինակ, այդ ցանցերը նախընտրում են աշխատել իրենց երկրի տեղական դիստրիբյուտոր ընկերությունների հետ: Այս դեպքում հայկական ընկերություններին այլընտրանք չի մնում, քան աշխատել նրանց հետ` ստիպված լինելով համաձայնել նրանց պայմաններին»,-ասաց Շաբոյանը:
Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
Սյունիքի մարզի ղեկավարը առաջնագծում կանգնած սահմանապահներին է փոխանցել սննդամթերք ու առաջին անհրաժեշտության պարագաներ և իր երախտագիտությունը հայտնել ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար, մաղթել տոկունություն ու խաղաղ ծառայություն:
«ՊՍԺ»-ն, չկարողանալով անցնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, դիտարկում է մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հեռացման հնարավորությունը:
ԿԲ խորհրդի ապրիլի 12-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄՈՒՎ ՄԵԴ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 274 լիցենզիան (տրված` 05.04.2013թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հանդիպել են ղրիմցի թաթարների առաջնորդներ Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ:
«Ինչպես պարոն Շեխտմանն արդեն նշեց՝ Հայաստանը բավականին բարձր ինդուստրիալ զարգացածություն ունեցող երկիր է, և գյուղատնտեսության զարգացման միտումները ևս պետք է փոխվեն դեպի ինդուստրիալ ուղղությամբ: Ես նույնպես Իսրայելից եմ, եթե համեմատելու լինենք այստեղ առկա գյուղատնտեսական ապրանքներն Իսրայելինի հետ, ապա այնտեղ դրանք գրեթե գոյություն չունեն: Ես համտեսել եմ հայկական սնունդը, և ինձ այն անչափ դուր է եկել»:
Ադրբեջանի հայտարարություններն այն մասին, թե իրենց գործողությունները հայկական կողմի ձեռնարկած հարձակման պատասխանն են հանդիսացել, հերթական դեմագոգիան է, որը հերքվում է բազմաթիվ հակափաստարկներով։ Մասնավորապես, ամբողջ աշխարհը վկա դարձավ Բաքվի ահագնացող ռազմատենչ հռետորաբանությանը, որով Ադրբեջանը միջազգային միջնորդներին շանտաժի է ենթարկում՝ հակամարտությունը ուժի գործադրմամբ լուծելու սպառնալիքով, եթե վերջիններս չառաջարկեն կարգավորման այն մոդելը, որը նախընտրելի է բացառապես ադրբեջանական կողմի համար։
Ապրիլի 8-ին Թալիշում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչ Մուրադյանի կնոջ հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավարտվել է ՌԴ նախագահի մասնակցությամբ ամենամյա «ուղիղ կապը»: Միջացառումը տևել է 3 ժամ 40 րոպե: Այս ժամանակահատվածում Վլադիմիր Պուտինը պատասխանել է ավելի քան 70 հարցի:
2016թ-ին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ և զոհվել է: Ամուսնացած էր, ունի 2 երեխա` 8 և 10 տարեկան:
«Այն իլյուզիաները, թե իբր Ռուսաստանը մեր դաշնակիցն է, կամ մենք ենք Ռուսաստանի դաշնակիցը, դրանք հօդս ցնդեցին, մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, մենք Ռուսաստանի պատանդն ենք, և այսօր Հայաստանի հասարակության և պետության խնդիրն է՝ այդ պատանդային վիճակից երկիրը դուրս բերել, որովետև մեր 92 զոհերի ամբողջ մեղքն այդ պատանդային վիճակ ստեղծողների վրա է»: